ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

«Սա մեր երեխաների համար ենք անում»

«Սա մեր երեխաների համար ենք անում»
15.02.2014 | 17:15

ԵԿՄ համագումարի ավարտին Սերժ Սարգսյանը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք գլխավորապես վերաբերում էին տնտեսական քաղաքականությանը: Տնտեսության մասին վատ խոսող «չարակամներին» Սերժ Սարգսյանը հակադարձեց օրինակով. «Եթե մեր վիճակն այդքան վատ է, գահավիժում ենք, ինչու են Հայաստանին այդքան պարտք տալիս: Մեր տնտեսությունն առողջ է, ամուր, տեղի են ունեցել էական փոփոխություններ»:
Կենսաթոշակային կուտակային համակարգի առնչությամբ էլ երկրի ղեկավարն ասաց, թե իրենք երկար են քննարկել այս փոփոխությունը և գիտակցաբար են գնում դրան, նշելով, որ 93-ից կառավարությունում է աշխատել, բոլոր կառավարություններն այս խնդրով զբաղվել են, սակայն ներկա կառավարությունն է գնում խնդրի լուծման ճանապարհով: Չբացառելով, որ օրենքում կան անհաջող ձևակերպումներ, երկրի ղեկավարը խոստացավ, որ դրանք պատրաստ են շտկելու. «Մարդկանց այսօր հինգ տոկոսի նեղություն ենք տալիս, բայց այդ հիմնադրամները մեր տնտեսությանը մեծ տեմպ են տալու և շատ են օգնելու մեր տնտեսվարողներին: Գիտեմ, որ հասարակության 80 տոկոսը դժգոհ է, բայց հո մենք ախմախ չե՞նք, որ այս ամենի վրա ռեսուրսներ մաշենք: Մենք ոչ մի օգուտ չունենք դրանից, սա մեր երեխաների համար ենք անում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ